|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն նախատեսում է Հայաստանի մի շարք քաղաքներում Ռուսական տան տեղեկատվական կենտրոններ բացել, «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։
«Մենք մասնաճյուղեր ունենք Երևանում և Գյումրիում։ Աշխատում ենք Վանաձորում, Իջևանում, Կապանում տեղեկատվական կենտրոններ բացելու ուղղությամբ։ Դա ԱԳՆ-ի հետ պետք է համաձայնեցվի», - ասել է Պրիմակովը։
Պրիմակովը բարձր է գնահատել Ռուսական տան աշխատանքը Երևանում՝ նշելով, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը այստեղ շատ լավ նախագծեր է իրականացնում։