|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ զինված ուժերը անցած մեկ օրում խոցել են Ուկրաինայի վառելիքաէներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ և Ուկրաինայի ԶՈւ-ի լոգիստիկ կենտրոններ։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
Բացի այդ, խոցվել են անօդաչու թռչող սարքերի հավաքման և պահպանման վայրեր, ռազմամթերքի, վառելիքի ու ռազմական գույքի պահեստներ, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր 142 տեղամասում։
Հաղորդվում է նաև, որ ՀՕՊ ուժերը մեկ օրում ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ-ի 766 անօդաչու թռչող սարք և HIMARS համակարգի երեք հրթիռային արկ։