|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Քիչ առաջ ձերբակալված անձանց պահման վայրից ազատ են արձակվել FAF շարժման 9 անդամներ, ովքեր բերման էին ենթարկվել ՀՖՖ նախագահի դեմ բողոքի ակցիա իրականացնելու համար։
Երկրպագուները ներխուժել էին մարզադաշտ և ընդհատել «Փյունիկ» – «Արարարտ-Արմենիա» հանդիպումը՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ FAF շարժումը մինչ այդ հայտարարություն էր տարածել, որ վերսկսում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով տարբեր ակցիաները, այդ թվում նման ֆորմատի և նախապես ներողություն էին խնդրել ակումբներից և երկրպագուներից, որ ստիպված են լինելու ակցիաներն անել ֆուտբոլային խաղերի ժամանակ։