|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Մայր Հայաստան»֊ի ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, այսօր՝ ապրիլի 25-ին, Տավուշի մարզում են։
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրանք տեսակցել են ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման հետևանքով վնասվածքներ ստացած պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Այժմ նրանք երկուսն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։
«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները նաև այցելել են Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներին։ Այս պահին նրանք բոլորն էլ ազատ են արձակվել։