|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում կացնով զինված տղամարդը ներխուժել է տներից մեկն ու հարձակվել մի կնոջ վրա։ The Jerusalem Post-ը, հղում անելով Իսրայելի ազգային բժշկական ծառայությանը, գրում է, որ 50-անց կնոջը հայտնաբերել են ծանր վիճակում՝ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներով։ Կինը հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Թեև հարձակում գործելուց հետո տղամարդը դիմել է փախուստի, բայց նա հայտնաբերվել և ձերբակալվել է։
Այս պահին հարձակման դրդապատճառը պարզ չէ։