|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելը պաղեստինցիների համար փակել է մուտքը դեպի Երուսաղեմի Հին քաղաք: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել հրեաների և պաղեստինցիների միջև: Իսկ նախօրեին մի պաղեստինցի Հին քաղաքում 2 մարդու էր դանակահարելով սպանել, 2-ին էլ` վիրավորել: Իսրայելցի ոստիկանները գնդակահարել էին պաղեստինցուն:
Արգելքը գործելու է 2 օր: Հին քաղաք են թողնելու միայն այնտեղ բնակվողներին կամ խանութներ ու ռեստորաններ ունեցողներին, զբոսաշրջիկներին, իսրայելական անձնագիր ունեցողներին, ուսանողներին: