|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Բուդապեշտ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
2022 թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:
Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան կարևոր նշանակություն ունի՝ որպես ԵՄ անդամ երկիր։