|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հունգարիայում մարտի 17-ին հազարավոր մարդիկ բողոքի ակցիայի են դուրս եկել ընդդեմ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի: Ըստ France-Presse-ի` փողոց է դուրս եկել մոտ 4 հազար մարդ:
Վիկտոր Օրբանը «Ֆիդես» իշխող կուսակցության առաջնորդն է: Նրա նախաձեռնությամբ` որոշ փոփոխություններ են կատարվել երկրի Սահմանադրությունում: Փոփոխությունները, մասնավորապես, ենթադրում են Սահմանադրական դատարանի լիազորությունների, ինչպես նաև ուսանողների կրթաթոշակների կրճատում: