|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:
Այսօր Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը չեն ներկայացել հակակոռուպցիոն քրեական դատարան:
Պաշտպանների խոսքով` պատճառն այն է, որ նրանք պարզաբանում չեն ստացել, թե ինչ հոդվածով են մեղադրվում։
Փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ ստացել է ծանուցագիր, որտեղ որևէ տեղ հիշատակված չի եղել «մեղադրյալ Ռոբերտ Քոչարյան» բառակապակցությունը։
Նա հիշեցրեց, որ նախորդ նիստին դատարանն է անգամ արձանագրել է, որ Ռոբերտ Քոչարյանին դիմելիս չի օգտագործում «մեղադրյալ» եզրույթը։