|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը վկայի կարգավիճակով հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երեւանի կայազորի պետի պաշտոնը եւ ըստ տեղեկությունների՝ մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում ստեղծված շտաբի աշխատանքներին։
Հենց մարտի 1-ից հետո՝ 2008թ. ապրիլի 15-ի հրամանագրով նա նշանակվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: