|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը հարյուրավոր հրթիռներ է նախապատրաստել Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից պատասխան հարվածի դեպքում կիրառելու համար, հայտնում է New York Times թերթը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) իր աղբյուրներին:
«Իրանցի զինվորականները հարյուրավոր հրթիռներ են պատրաստել արևմտյան սահմաններից արձակելու համար, եթե Իսրայելը կամ նրա հիմնական դաշնակից ԱՄՆ-ն պատասխան հարված հասցնեն», - գրում է թերթը:
Աղբյուրները պնդում են, որ հրթիռները գտնվում են երկրի արևմտյան սահմաններին և պատրաստ են արձակման Իսրայելի կամ ԱՄՆ-ի պատասխան գործողությունների դեպքում: