|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նոր հարվածի դեպքում Իրանը Իսրայելին կպատասխանի ոչ թե 12 օրից, այլ մի քանի վայրկյանից։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քիանին, գրում է lenta.ru-ն։
«Սիոնիստները պետք է իմանան, որ այս անգամ տասներկու օր ուշացում չեն ունենա։ Նրանց ստացած պատասխանի հետհաշվարկը կչափվի ոչ թե օրերով կամ ժամերով, այլ վայրկյաններով»,- ասել է դիվանագետը։
Բաղերի Քիանին հավելել է նաեւ, որ Իսրայելը մեծ սխալ է թույլ տվել՝ օդային հարված հասցնելով Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը։ Նրա խոսքով՝ Թել Ավիվը Թեհրանին իրավունք է տվել հակահարված տալ՝ օգտագործելով իր ողջ ռազմական ներուժը։