|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավական առումով անգրագետ պաշտոնյաներ ունենք: Դատարանն Առուշ Առուշանյանին 5 տարով զրկել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ինչը, իրավաբանների կարծիքով, անօրինական է եւ հակասության մեջ է այլ օրենքների հետ:
Երեկ էլ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել է. «2 տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կա՛մ ավագանին ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու լիազորություն»։ Բայց չէ՞ որ դատավճռում գրված չէ, որ անձը պետք է հրաժարական տա, եւ ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ. Քրեական գործով դատարանը կարող է պատիժ սահմանել միայն ամբաստանյալի, այլ ոչ թե երրորդ անձանց նկատմամբ: