|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն որակվող «Քուրդիտանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ պայքարելու համար Թուրքիայի զինված ուժերը Իրաքյան Քուրդիստանի շրջանում փորձում են ավելացնել սիրիացի վարձկանների թիվը։
Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները վարձկաններին առաջարկում են բավականին գրավիչ աշխատավարձ՝ 2500-3000 դոլար մեկ վարձկանի համար։
Նաև նշվում է, որ ի տարբերություն նախկինում Ադրբեջանում, Լիբիայում և Նիգերում Անկարայի կողմից սիրիացի վարձկաններին տրվող վճարին, վերոհիշյալ վարձավճարի չափը բավականին բարձր է և դրանով Թուրքիան նպատակ ունի խրախուսել վարձկաններին։
Ըստ SOHR-ի հավաստի աղբյուրների՝ սպասվում է, որ որպես վարձկաններ «Սուլթան Սուլեյման Շահ», «Ալ Համզա» և «Սուլթան Մուրադ» ստորաբաժանումների մոտ 400 սիրիացի մարտիկ կընդգրկվեն այդ շարքերում։
Աղբյուրը՝ Ermenihaber.am: