|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ավելի քան 400 վարձկան երեկ Սիրիայից ուղարկվել է Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը: Այս մասին հայտնում է Al-Masdar News- ը՝ հղում կատարելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին (SOHR):
Կազմակերպությանը հայտնի է դարձել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ ներգրավված սիրիացի վարձկանների զոհերի թիվը հասել է 107-ի: Նշվում է, որ վերջին 48 ժամվա ընթացքում սպանվել է առնվազն 26 մարդ: SOHR- ի տվյալներով՝ վարձկաններն առաջին անգամ Ադրբեջան են ուղարկվել սեպտեմբերի սկզբին:
Սիրիացի վարձկանների մահվան մասին հաղորդվել է նաև հոկտեմբերի 5-ին: Այդ ժամանակ աղբյուրը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում 93 զոհված զինյալների մասին: