|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռի վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի հատկանիշներով (Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ): Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի վայրում իրականացվում են քննչական գործողություններ:
Հիշեցնենք՝ հուլիսի 19-ին, Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր։