|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թաթարստանի Ելաբուգայի շրջանում անօդաչուների հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 12-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ միասնական հերթապահ դիսպետչերական ծառայությունը:
Բոլոր տուժածները «Ալաբուգա պոլիտեխ»–ի ուսանողներ են։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Թաթարստանի վրա անօդաչուներ են հարձակվել և հարվածներ հասցրել Ելաբուգայի ու Նիժնեկամսկի ձեռնարկություններին, «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու հանրակացարանին։