|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հիմա արժանապատիվ Հայաստանն ունի երկու թշնամի՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը և հուսալքությունը։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Երկուսն էլ փորձում են մեզ կոտրել, ծնկի բերել, արգելափակել բանական մեր ուղեղից եկող դիմադրելու բոլոր բնական ազդակները և ոչնչացնել։
Ուստի բանաձևը շատ պարզ է ու հստակ՝ հուսալքությանը հանձնվելը բանական չէ, բնական էլ չէ, և ուղիղ հավասար է Բաքվի բարբարոսական վարչախմբին հանձնվելուն ու անպատիվ կերպով թուլամորթաբար ոչնչանալուն»։