|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գազայի հիվանդանոցի վրա մահաբեր հարձակումից հետո, երբ արդեն նույնիսկ Էրդողանական վարչախումբը և Պակիստանն են ստիպված խիստ հռետորաբանությամբ հանդես գալ Թել-Ավիվի հասցեին, իսկ մահմեդական պետություններում նաև զանգվածային բողոքի ցույցեր են, Բաքվի բարբարոսական վարչախումբը շարունակում է մնալ Իսրայելի հիմնական դաշնակիցը և պլացդարմը իսլամադավան բնակչություն ունեցող երկրների շարքում։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Բազմաթիվ անգամներ կրոնական գործոնը Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ օգտագործել փորձած Բաքվի երեսպաշտ վարչախումբն այժմ քար լռություն է պահպանում Գազայում ոչ միայն հիվանդանոցի, այլ նաև մզկիթի վրա հրթիռային հարձակումների կապակցությամբ, ինչը հնարավորություն է ճիշտ աշխատանքի դեպքում այս արհեստածին կազմավորումը իսլամական աշխարհում բարոյազրկելու, «հերձվածող» դարձնելու և առանց դաշնակից թողնելու գործում։
Հայաստան պետություն-ամրոցի գաղափարը պետք է ենթադրի ոչ միայն մեր հզորացում և ամրապնդում, այլ նաև թշնամու հնարավորին թուլացում և մեկուսացում, իսկ այդպիսի հնարավորություններ կան և դեռ էլի լինելու են»,- գրել է նա։