|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Ադրբեջան և Ռումինիա։ Բաքվում պաշտոնյան կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Օ’Բրայենը Բաքվում կհանդիպի ադրբեջանական պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և աջակցությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությանը», - նշված է հաղորդագրությունում։
Իսկ Ռումինիայում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կմասնակցի հացահատիկի արտահանման թեմայով գագաթնաժողովի Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի և Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։