|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար: Այս մասին Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձևավորվող հաշտեցման գործընթացը: Նրա խոսքով՝ տասնամյակների հակամարտությունից հետո երկու երկրների մերձեցումը նոր հնարավորություններ է բացում և նոր հեռանկարներ ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար: