|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի հարավում և հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք ուղեկցվել են փոթորկոտ քամիներով: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ ջրհեղեղներ են սկսվել Անթալիայի նահանգի մի քանի քաղաքներում, սակայն դա վերաբերում է զբոսաշրջային օբյեկտներից հեռու գտնվող բնակավայրերին։ Ամենից շատ տուժել է Իզմիրը, որտեղ առատ տեղումների պատճառով ծովը դուրս է եկել ափերից։
Սպասվում է, որ առաջիկա ժամերին տեղատարափ անձրևները կշարունակվեն նաև Թուրքիայի կենտրոնական հատվածում: