|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում հորդառատ անձրևի հետևանքով քարաթափում է տեղի ունեցել և ճանապարհը ամբողջությամբ փակվել է։
Հրշեջ-փրկարարները ու պարեկները երթևեկելի գոտուց հեռացրել են քարերը և այն դարձել է երթևեկելի։