|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ամեն տարի` հոկտեմբերին, Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում նշվում է Թարգմանչաց տոնը, որը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, սակայն, նկատի ունենալով Արցախում տեղի ունեցող իրադարձությունները` այս անգամ անցկացվեց բաց դասի տեսքով: Գրականության ավագ խմբի աշակերտները խմբակի պատասխանատու Ա.Ղազարյանի հետ ինտերակտիվ քննարկմամբ մեկնաբանեցին տոնի խորհուրդը` նշելով, որ Թարգմանչաց տոնը խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը, միեւնույն ժամանակ կարեւորելով թարգմանական գրականության դերը հայ եւ համաշխարհային գրականության մեջ:
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի էջից