|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները Հյուսիսատլանտյան խորհրդի`արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը` տեսակոնֆերանսի ձևաչափով, կքննարկեն աշխարհում Ռուսաստանի ռազմական դիրքերի ամրապնդումը, այդ թվում`Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը:
«Նախարարները կքննարկեն, թե մենք ինչ կարող ենք անել՝ ի պատասխան ռուսական ռազմական գործունեության ընդլայնման»,- ասել է նա:
«Ռուսաստանը արդիականացնում է իր միջուկային զինանոցը և նոր հրթիռներ է տեղակայում՝ նոր ուժեր նետելով Հեռավոր հյուսիսից դեպի Լիբիա և Սիրիա: Մենք նաև տեսնում ենք ռուսական ռազմական ներկայության աճ Լեռնային Ղարաբաղի և Բելառուսի ճգնաժամերի արդյունքում», – նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։