|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումն Արցախի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
«Ուրախ եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ կա: Այժմ միջազգային հանրությունը պետք է միասին գործի, որպեսզի երաշխավորի, որ Ալիևը կդադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և կրկին թույլ կտա առաջին անհրաժեշտության օգնության ու ապրանքների առաքումն Արցախ»,- գրել է Փալոնը: