|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Բելգիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանին հորդորելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը: Այս մասին հաղորդում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի Twitter-ի էջում կատարված գրառումը:
«Բելգիայի դաշնային խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման համար և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը», - նշված է գրառման մեջ: