|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ստեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման հանրահավաքը։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանրահավաքը մեկնարկել է հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար ընկածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով եւ Տերունական աղոթքով։
Հանրահավաքին մասնակցում է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հուլիսի 13-ին հղած ուղերձում հայտարարել էր, որ Արցախում անժամկետ շարժում են սկսում։