|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2008 թվականից Արցախում պատանեկան ճամբարներ անցկացնող Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության համար այս տարին եւս բացառություն չէր: Այսօր՝ հուլիսի 8-ին, Ստեփանակերտի Աշոտ Բեկորի անվան 2-րդ դպրոցում Արցախ ժամանած սփյուռքահայ երիտասարդները եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներն ազդարարել են ՀՅԴ պատանեկան ճամբարի մեկնարկը:
Ճամբարին մասնակցում են 200-ից ավելի պատանիներ: Տասնօրյա տեւողությամբ ամառային ճամբարի ընթացքում պատանիներին ուսուցանվելու են ազգային, հայրենասիրական երգեր, հայոց պատմություն, կազմակերպվելու են զանազան հետաքրքիր խաղեր, ֆիլմի դիտումներ, ձեռագործության դասեր:
Հավելենք, որ այս տարի ՀՅԴ կառույցն Արցախում նախատեսում է իրականացնել եւս 3 պատանեկան ճամբար՝ Շուշի, Ասկերան եւ Մարտունի քաղաքներում: