|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին բարձրաձայնել է ինքը՝ Նարեկ Սամսոնյանը։
«Քիչ առաջ զանգ ստացա ՔԿ Արաբկիրի բաժնից, այսօր ժամը 20:00-ին ինձ հրավիրել են ՔԿ՝ վարույթում գտնվող քրեական գործով մեղադրանք առաջադրելու,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ չի տիրապետում որևէ հավելյալ տեղեկատվության, ունի ենթադրություններ որոնց մասին կխոսի ուղիղ եթերով, բայց ոչ այս պահին:
«Ինձ էս ամեն ինչը միայն նոր մոտիվացիա, եռանդ ու ավյուն է տալիս: Անկախ ամեն ինչից՝ բանտում, թե ազատության մեջ ես մինչև վերջ կռիվ տվողներից եմ»,- գրել է Սամսոնյանը։