|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանին, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին եւ քաղաքագետ Գագիկ Համբարյանին. այս մասին տեղեկանում ենք ԴԱՏԱԼԵՔՍ Դատական-տեղեկատվական համակարգից։
Ըստ ներկայացված հայցադիմումի՝ Հակոբյանը պահանջում է հրապարակային հերքել եւ ներողություն խնդրել պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող վիրավորական եւ զրպարտող արտահայտությունները։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել մայիսի 12-ին. այն նույն օրը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին։