|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ Կանզաս նահանգի նախկին նահանգապետ, նախկին սենատոր Սամուել Բրաունբեքը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ։
«Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմամբ: Ղարաբաղում հայ ընտանիքները սովի են մատնված, քանի որ խանութների դարակները դատարկ են, դեղորայքը վերջանում է, էլեկտրականությունը անջատված է։ Ո՞վ է պատրաստ փրկել Ղարաբաղը», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։