|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Միխեիլ Սահակաշվիլիի` նահանգապետ լինելը վիրավորանք է օդեսացիների եւ ամբողջ ուկրաինացի ժողովրդի համար. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Օլիվեր Սթոունին «Ուկրաինան կրակի մեջ» ֆիլմի համար տված հարցազրույցում:
«Դրանով ուղղակի թքեցին օդեսացիների եւ ամբողջ ուկրաինացի ժողովրդի վրա, դա վիրավորանք է: Նրան նույնիսկ ԱՄՆ մեկնելու աշխատանքային վիզա չտրամադրեցին: Նրան չցանկացան աշխատանքի ընդունել այն համալսարանները, որտեղ ցանկանում էին տեղավորել: Սակայն Օդեսայի նահանգապետ նա կարող էր լինել: Ի՞նչ է, այդ աշխատանքը կատարելու համար ազնիվ, պրոֆեսիոնալ ուկրաինացիներ չկայի՞ն»,- ասել է Պուտինը: