|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Նստացույցից հետո ես վերադարձել եմ իմ աշխատանքային ռեժիմին, Երևանում եմ: Այս մասին ֆեյսբուքյան տեսանյութում ասել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանը նշել է՝ ստիպված է անդրադառնալ տարածվող լուրերին այն մասին, թե վերադարձել է Ստեփանակերտ:
«Ես վերադառնալու եմ իմ տուն, երբ շրջափակումը վերանա և բոլոր մեր հայրենակիցները վերադառնան իրենց տները: Նույնիսկ եթե որևէ հնարավորություն լինի վերադառնալու, ինձ համար սկզբունք է՝ որևէ կերպ չեմ կարող արտոնյալ լինել իմ ժողովրդի մնացած հատվածից»,- ասել է Բեգլարյանը: