|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հարավային Կորեայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի և ԿԺԴՀ ղեկավարի անհաջող բանակցությունների համար պաշտոնյաների մահապատժի չեն ենթարկել: Այդ մասին ասել է Կորեայի ազգային միավորման հարցերով նախարարությունը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Հյուսիսային Կորեան պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը, մենք նույնպես չենք կարող այն հաստատել»,- ասել են նախարարությունից:
Հիշեցնենք, որ հարավկորեական Chosun Ilbo թերթը հատնել էր, որ այս տարվա փետրվարին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի բանակցությունների ձախողումից հետո հյուսիսկորեական իշխանությունները մահապատժի են ենթարկել բանակցությունների համար պատասխանատու 5 պետական ծառայողի: