|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է եզդիների ցեղասպանությունը:
«Եզդիների ցեղասպանության պաշտոնապես ճանաչող օրենքի նախագիծը ընդունվեց միաձայն քվեարկությամբ։
Մեծ երախտագիտությունն ենք հայտնում Լյուքսեմբուրգի կառավարությանը և խորհրդարանին՝ եզդի համայնքին շարունակական աջակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի համատեքստում նրանց ջանքերի համար։
Շնորհակալ ենք, որ գործում եք հանուն պատմական արդարության ու դրա վերականգնման` ի շահ մարդու ու քաղաքացու իրավունքների և ի շահ եզդիական դատի»։