|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) պատգամավոր, Ստվերային կառավարության հատուկ պետնախարար Քրիս Ռաթը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պատգամավորն այդ մասին գրել է X-ի իր հարթակում:
«Այսօր ավստրալահայերը հիշում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված սարսափելի վայրագությունները։ Ես կոչ եմ անում Դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կանգնել մեր հայ համայնքի կողքին»,- գրել է նա: