|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Ամդոլահյանի հետ։ Այս մասին հայտնում է Իրանում ՌԴ դեսպանությունը։
Հանդիպմանը քննարկված հարցերի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ Թեհրանում հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի ազգային համակարգողների առաջին հանդիպման շրջանակում։