|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ֆրանսիայի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում պատմության դասաժամի թեման եղել է Հայոց ցեղասպանությունը։
Աշակերտներից մեկը՝ ազգությամբ թուրք Հասան Քարաօղլանը, հակադարձել է ուսուցչին և ժխտել նախորդ դարասկզբին թուրքերի իրականցրած սոսկալի ոճրագործությունը։ Իր այդ պահվածքի համար 14-ամյա թուրք աշակերտը հեռացվել․ է դասասենյակից։
Այնուհետև դպրոցի տնօրինությունը պայմանական պատիժ է կիրառել նրա նկատմամբ՝ տալով խիստ նախազգուշացում, որ եթե մեկ անգամ էլ թուրք աշակերտը հերքի Հայոց ցեղասպանության փաստը, ապա եռօրյա ժամկետով կհեռացվի դպրոցից ու կզրկվի դասապրոցեսներին մասնակցելու հնարավորությունից։
Ուշագրավ է աշակերտի հոր արձագանքը։ Վերջինս դժգոհել է կատարվածից ու համոզմունք հայտնել, որ այդ ամենը տեղի է ունեցել զուտ այն պատճառով, որ Ֆրանսիայում թշնամանք կա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։
Աղբյուր` arti33.com