|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հերթական մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության միջադեպը, որի կադրերը հայտնվել են համացանցում։
«Մենք կոչ ենք անում համապատասխան մարմիններին անհապաղ հետաքննել փաստը: Այս տեսանյութի դեպքը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասել է Ստանոն:
ԵՄ ներկայացուցիչը կարծում է, որ եթե հետաքննության արդյունքները ցույց տան տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, և նման հանցագործությունը պետք է դատապարտվի։
Այսինքն, ԵՄ-ն, չնայած առկա փաստերին, դեռևս վստահ չէ, որ այդ տեսանյութն իրական է: