|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Միացեք ինձ` կոչ անենք Կոնգրեսի անդամներին, որպեսզի նրանք պահանջեն Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի հետաքննական հանձնաժողովներին` հետաքննել Թուրքիայի դերը Սիրիայի Քեսաբ քաղաքում «Ալ Քաիդա»-ի հարձակումներում, որտեղ 2 հազար հայեր արտաքսվել են իրենց տներից: Նրանք բոլորը Հայոց ցեղասպանությունից կենդանի մնացած հայորդիների սերունդներն են, որոնք ապաստանել են Քեսաբում»: