|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դոնբասի ազատագրումն անվերապահ առաջնահերթություն է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքում. ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանի Դաշնության կողմից որպես անկախ պետություններ ճանաչված Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ազատագրումը բացարձակ առաջնահերթություն է», - ասել է Լավրովը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միաժամանակ, ՌԴ նախարարը նշել է, որ Ուկրաինայի այն տարածքների բնակիչները, որտեղ ընթանում է ռուսական ռազմական գործողությունը, իրենք «պետք է որոշեն իրենց ապագան»։ «Նրանք իրենք պետք է որոշեն, թե ինչ միջավայրում կշարունակեն գոյություն ունենալ»,- հավելել է Լավրովը։