|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը (YPG) և Ազատ կանանց միություն - «Սթար» ջոկատի պարտիզաններն ու պարտիզանուհիները վճռականորեն դիմադրում են թուրքական օկուպացիոն գործողությանը Զապ և Ավաշին շրջաններում. հայտնում է քրդական ANF գործակալությունը:
Կիրակի YPG-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ պարտիզանները հարձակվել են Զապի Չիաե Ռեշ դիմադրության գոտում Գրե Ջեհենեմի տարածքում մարտական դիրքերի շուրջ տեղակայված հակառակորդի ուժերի վրա։ Հարվածի արդյունքում ոչնչացվել է թուրքական բանակի 8 զինծառայող:
Այսօր ավելի վաղ YPG-ն հրապարակել էր պատերազմի առաջին ամսվա մարտերի արդյունքները։ Այս ընթացքում ոչնչացվել է 427 թուրք զինվոր, բազմաթիվ զինտեխնիկա, այդ թվում՝ 1 Sikorsky ուղղաթիռ և 1 տանկ։ Այս մարտերում հերոսաբար զոհվել է 25 պարտիզան։