|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Աֆրինի ազատագրության ուժերը» Աֆրինում, Ազազում և Մարեում Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանները բռնազավթած թուրքական ուժերի և Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկիչների դեմ ռազմական օպերացիաներ է իրականացրել մայիսի 17-25-ն ընկած ժամանակահատվածում։
Հայտարարության մեջ նշվում է, որ բացի կենդանի ուժի ոչնչացումից, օկուպանտներին հասցվել է նաև նյութական մեծ վնաս։ Թուրքական ուժերն ու այլ զինված ավազակախբեր Աֆրինի և Շեհբայի շրջանի գյուղերը շարունակում են գնդակոծել և հրթիռակոծել՝ հասցնելոն նաև մարդկային կորուստներ։
Նշենք, որ Թուրքիան բռնազավթել է Աֆրինի շրջանը 2018 թ., որից հետո սկսել է շրջանի թուրքացման քաղաքականությունը՝ հետագա անեքսիայի համար։