|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կայանալիք` հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը։
Չավուշօղլուի խոսքով՝ Վիեննայում նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկվեն այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկա գործընթացի շրջանակներում։
«Պայմանավորվածություն է եղել սահմանը դարձյալ ճշտելու մասին։ Ինչպե՞ս է դա արվելու։ Օրինակ՝ կարող է ստեղծվել համատեղ հանձնաժողով։ Նրանք որոշել են համատեղ հանձնաժողով ստեղծել Ադրբեջանի հետ»,- ասել է նա: