|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի նորմատիվների, ստանդարտների հստակեցման փաստաթուղթ: Այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
«Որպեսզի հասկանանք, թե Սևանա լիճը, որպես էկոհամակարգ, ինչ դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության համար, նախաձեռնվել է Սևանա լճի ջրի որակի նորմատիվների, ստանդարտների հստակեցում: Այդ փաստաթուղթը շուտով կներկայացնենք կառավարություն, և դա կամրագրվի կառավարության համապատասխան որոշման մեջ»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ վերջին երկու տարում կառավարությանը հաջողվել է թվով և ծավալով ամենաքիչ բացթողումներն ունենալ Սևանա լճից: