|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր քաղաքապետարանում նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցեցին, որ արդեն նոր ավտոբուսներում արկղի մեջ ուղեվարձը գցելու համար վարորդներին տրվել են 100 դրամանոցներ՝ մանրի համար: Ամեն դեպքում քաղաքապետարանի պատասխանատու ներկայացուցիչը խնդրեց, որ քաղաքացիներն իրենց մոտ ունենան 100 դրամանոցներ, որոնվհետև եղածը չի բավականացնի ամբողջ օրվա համար:
Ինչ վերաբերում է երթուղի մտնելու համար ժոնգտոնգ ավտոբուսների նոր խմբաքանակի վերաբերյալ քաղաքապետի հարցին, զեկուցեցին, որ այս պահին կա ժոնգտոնգ ավտոբուսների 54 միավոր տեխնիկա: Նախատեսվում է, որ մայիսի 1-ին նոր երթուղիներ կլինեն: Եվ 100 նոր ավտոբուսների համար քաղաքապետի հանձնարարականով մրցույթ կհայտարարվի: