|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե աշխատակիցների հետ դռան հետեւից է «հաղորդակցվում» Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի տարբերություն Թբիլիսիի ու Մոսկվայի քաղապետերի` Կալաձեի եւ Սոբյանինի, որոնք կորոնավիրուսի տարածման այս դաժան պայմաններում աշխատում են 24-ժամյա ռեժիմով, ոտքով շրջում իրենց քաղաքներում` իրավիճակին տեղում ծանոթանալու-լուծումներ գտնելու համար, Մարությանը զբաղված է աշխատանքի պատրանք ստեղծելով։
Օրերս նա հայտարարել է, թե շուտով տեղի կունենա Երեւանի տրանսպորտի բարելավման 100 ավտոբուսների մրցույթը... Նախ մրցույթը պետք է հայտարարված լիներ փետրվարի վերջին։ Իսկ հիմա հայտարարված «մրցույթն» ընդամենը «բլեֆ» է, որովհետեւ կառավարությունը մերժել է ոչ միայն ավտոբուսների վարկի երաշխավորությունը, այլեւ այդ նախագծի ֆինանսավորումն ընդհանրապես:
Մարությանը ժամանակ է շահում, որպեսզի չզբաղվի մայրաքաղաքի «կորոնավիրուսային» խնդիրներով, ինչի արդյունքում Երեւանի փողոցներում ու բակերում «կորոնավիրուսն ում շունն է» վիճակ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։