|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Nordic Monitor գործակալությունը գրում է, որ Թուրքիան, հավանաբար, իր անձնակազմին ուղարկել է Ուկրաինա՝ ռուսական ռազմական օբյեկտների ոչնչացման աշխատանքները ղեկավարելու։
Կայքը հղում է անում Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից համացանցում տեղադրված տեսանյութին, որում կարելի է լսել թուրք օպերատորների թուրքերենով խոսակցությունը, ըստ որի՝ անօդաչու թռչող սարք են ուղարկել բազայից ռուսական հրետանու ենթադրյալ կրակը խոցելու համար։
Ավելի վաղ ուկրաինացի պաշտոնյաները հայտնել էին, որ թուրքական ԱԹՍ-ների ներուժի մի մասն է միայն օգտագործվում, քանզի ուկրաինացիները դեռևս պատրաստված չեն ղեկավարել «Բայրաքթար»-ները: