|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Դոնբասի աշխարհազորայինների դեմ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին։ Նրանց տվյալներով՝ հարվածը հասցվել է Դոնբասի հրետանային անձնակազմին:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի կիրառումը Դոնբասում:
«Այսօր՝ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնիի հրամանով, առաջին անգամ մարտականորեն կիրառվել է «Բայրաքթար» հետախուզական և հարվածային անօդաչու համալիր»,- ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ: